08.02.2015|
13:52
Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի, Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի, Նորվեգիայի արտգործնախարար Բորգե Բրենդեի, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի, Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ: